Ուիթքոֆը հաստատել է այցը Արաբական ծովում գտնվող ավիակիր

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հաստատել է, որ ինքն ու ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, այցելել են Արաբական ծովում գտնվող USS Abraham Lincoln ավիակիրը։

Նախօրեին այցի մասին հայտնել էր Axios լրատվական գործակալության լրագրող Բարաք Ռավիդը՝ նշելով, որ այցը «հաղորդագրություն է Իրանի կողմին, որ Վաշինգտոնն ունի այլընտրանքներ, եթե բանակցությունները ձախողվեն»։

Ուիթքոֆը նման բնորոշումներ չի օգտագործել, բայց նշել է, որ նավն ու նրա հարվածային խումբը ապահովում են իրենց անվտանգությունը և աջակցում են նախագահ Թրամփի ուղերձին՝ խաղաղություն՝ ուժի միջոցով։

Leave a Comment