Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարային անջատումը. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս պայմաններում այսօր ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղի «Սեւան» էլ.ցանցի մասնագետները Սեմյոնովկա բնակավայրի բարձրադիր լեռներում վերացնում են Ծովագյուղ 35/6 կՎ ենթակայանից սնվող 6 կՎ օդային գծի վթարային անջատումը, որն իրականացնում է մի շարք ռազմավարական կառույցների էլեկտրասնուցումը։

Շնորհակալություն եմ հայտնում մեր մասնագիտական ստորաբաժանումներին եւ հերթապահ խմբերին՝ անբասիր ու հանձնառու աշխատանքի համար՝ անկախ ժամից եւ եղանակային պայմաններից»։

 

Leave a Comment