Դալայ Լաման «երբեք չի հանդիպել» սեռական հանցագործ Ջեֆրի Էփսթինին, ասվում է նրա գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված հանգուցյալ ֆինանսիստ և սեռական հանցագործ Ջեֆրի Էփսթինին վերաբերող փաստաթղթերի վերջին փաթեթում Դալայ Լամայի մասին ավելի քան 150 հղումներից հետո։
Տիբեթյան բուդդիստների առաջնորդի հայտարարության մեջ ասվում է. «Վերջերս լրատվամիջոցների որոշ հաղորդագրություններ և սոցիալական ցանցերում «Էփսթինի ֆայլերի» վերաբերյալ գրառումներ փորձում են կապել» Դալայ Լամային Էփսթինի հետ։ «Մենք կարող ենք միանշանակ հաստատել, որ Նորին Սրբությունը երբեք չի հանդիպել Ջեֆրի Էպշտեյնին և չի թույլատրել նրա հետ որևէ հանդիպում կամ շփում Նորին Սրբության անունից», – ասվում է հայտարարության մեջ։
