Չինաստանում գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգում կենսատեխնոլոգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ութ մարդ, կիրակի հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

«Փետրվարի 7-ի առավոտյան Շոչժոու քաղաքային շրջանի Շանին գավառում գործող «Ցզյապեն» կենսատեխնոլոգիական ընկերության ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունը խլել է ութ մարդու կյանք»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ընկերության իրավական ներկայացուցիչը ձերբակալվել է, իսկ դեպքի վայրում աշխատում է հատուկ ձևավորված քննչական խումբ, որը զբաղվում է միջադեպի պատճառների պարզմամբ։

Leave a Comment