Որքա՞ն տուգանք է սահմանված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար

Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 131-րդ հոդվածի՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը՝ անկախ այն բանից, թե կատարվել է ուղևորի, հետիոտնի, հեծանվորդի կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից, պատժվում է համապատասխան վարչական տուգանքով կամ այլ սահմանված միջոցներով՝

  • Ուղևորների, հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ինչպես նաև հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը՝ տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով՝ 3000 ՀՀ դրամ,
  • Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը`տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5000 ՀՀ դրամ․,
  • Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10․000 ՀՀ դրամ,
  • Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը տուգանվում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5000 ՀՀ դրամ,
  • Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը տուգանվում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5․000 ՀՀ դրամ,
  • Ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը տուգանվում է նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով՝ 7000 ՀՀ դրամ,

6. Սույն հոդվածի 1-5.1-ին մասերով նախատեսված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն տուգանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10․000 ՀՀ դրամ,

6.1. Սույն հոդվածի 1-5.1-ին մասերով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանց հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս տուգանվում է նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20․000 ՀՀ դրամ,

7. Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը տուգանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10․000 ՀՀ դրամ։

Leave a Comment