Ի՞նչ պատասխանատվության են ենթարկվում անչափահասները 

Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:

Ի՞նչ պատասխանատվության են ենթարկվում անչափահասները 

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված Անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ նախատեսված միջոցները:

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում գտնվող անձինք սույն օրենսգրքի 53, 123‑131.1, 160, 172, 173, 182, 190-193 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում ենթակա են վարչական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով:

Հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթն ու խախտողի անձը, նշված անձանց վերաբերյալ գործերը (բացառությամբ սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարած անձանց ) կարող են հանձնվել, իսկ սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարելու դեպքում, որպես կանոն, ենթակա են հանձնման, շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային խորհուրդների գործկոմների անչափահասների գործերի հանձնաժողովների քննությանը:

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասները ընդհանուր հիմունքներով կարող են ենթակա լինել վարչական պատասխանատվության ԽՍՀՄ օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված նաև այլ դեպքերում:

Leave a Comment