Քուչակ-Ապարան ճանապարհին բուք է – ABCMEDIA

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ։

«Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Քուչակ-Ապարան աճանապարհին բուք է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment