Հնդկաստանում շենքի փլուզման հետևանքով ութ մարդ վիրավորվել է

Հնդկաստանի հյուսիսային Ռաջաստան նահանգի Կոտա քաղաքում շենքի փլուզման հետևանքով վիրավորվել է առնվազն ութ մարդ։ Այս մասին հայտնել է Xinhua լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

Գործակալության տվյալներով՝ վիրավորները տեղափոխվել են տեղական հիվանդանոց։ Հնարավոր այլ զոհերի գտնելու փրկարարական աշխատանքները շարունակվում են։

India Today հեռուստաալիքի տվյալներով՝ շենքի փլատակներում կարող է մնալ ևս մոտ 20 մարդ։ Փակված մարդկանց ճշգրիտ թիվը դեռևս պարզված չէ։

Leave a Comment