Նարեկ Կարապետյանը Սարգիս Կարապետյանի հայտարարության մասին. «Այնուամենայնիվ, մեր վրիպումները չեն բերել մահեր»

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է իր հորեղբոր որդու՝ Սարգիս Կարապետյանի վերջերս քննարկում առաջացրած հայտարարությունը։

Կարապետյանը նշել է, որ «համատեքստից կտրված այդ արտահայտությունը մենք չպետք է թույլ տայինք, որ լիներ», քանի որ այն «կարող էր ներկայացվել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին»:

Նա բացատրել է, որ իրենց շարժման համար սա դաս է, որպեսզի ավելի ուշադիր լինեն արտահայտվելիս և կանխեն ցանկացած մանիպուլյացիայի հնարավորություն:

Այնուամենայնիվ, Կարապետյանը ընդգծել է վրիպումների և իրական գործունեության արդյունքների տարբերությունը. «Դա ցավալի է, բայց մեր վրիպումները չեն ազդում մարդկանց կյանքի վրա, մեր վրիպումները մարդկանց մահեր չեն բերել, աղքատություն չեն բերում, այլ մարդկանց աշխատատեղեր և բարեկեցություն են բերում մեր քայլերը մեր հայրենիքին»:

Նա բնորոշել է սա որպես «լավ քննություն», որը կօգնի հասկանալ, թե ինչպես պետք է պատասխանել սեփական սխալներին:

Leave a Comment