Անչելոտին որոշել է Էնդրիկին հրավիրել հավաքական

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարևոր որոշում է կայացրել հարձակվող Էնդրիկի վերաբերյալ։ Մարզիչը նախատեսում է հրավիրել նրան ազգային հավաքականի առաջիկա հավաքին։

Վերջին անգամ Էնդրիկը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում խաղացել է 2025 թվականի մարտին։

Այս ձմռանը Էնդրիկը Մադրիդի «Ռեալից» վարձավճարով տեղափոխվել է «Լիոն»։ Ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 5 խաղում նա խփել է 5 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Leave a Comment