Տարածաշրջանային գործընկերայնությունը Հայաստանի գոյության պայման է. «Մեր ձևով» շարժման դիրքորոշումը

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շոշափել է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության հարցը:

«Տարածաշրջանային բոլոր երկրների հետ պետք է ունենալ բարիդրացիական հարաբերություններ»,– ընդգծել է Կարապետյանը:

Նա մեկնաբանել է, որ լինելով տարածաշրջանի ամենափոքր երկիրը, Հայաստանը պետք է ձգտի համերաշխության, այլ ոչ թե հակադրությունների ճանապարհով: «Ինչո՞ւ ենք հակադրությունների ճանապարհով գնում, ոչ թե համերաշխության ճանապարհով»,- հարցադրել է նա:

Կարապետյանը նշել է, որ հարաբերությունների ամրապնդումը տարբեր երկրների հետ Հայաստանի գոյության կարևոր նախապայման է։ Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, Կարապետյանը տարանջատեց այդ երկու ուղղությունները.

«Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման համար Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևոր է, Ադրբեջանի հետ ունենք հարցեր՝ մեր հայրենակիցների տուն վերադարձի իրավունքի, մեր գերիների վերադարձի հարցերը»:

Leave a Comment