Հայկավանի ճանապարհը ձնհալից հետո գրեթե անանցանելի է դառնում․ բնակիչ

Հայկավան գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում։ Գյուղն ունի 1360 բնակիչ, դպրոցում սովորում է 143 աշակերտ։ Ինչպես նշում են վարչական ղեկավարն ու գյուղի բնակիչները, Հայկավանում հիմնական և գլխավոր խնդիրը մնում է ճանապարհի խնդիրը։

«7 կմանոց հատված ունենք՝ շատ վատ վիճակում է։ Հատկապես այս տարի ձյունը շատ է, հալոցների հետ էլ վիճակը գնալով ավելի է վատանում։ Դա մեր հրատապ խնդիրներից մեկն է։ Իսկ 2-րդը մշակույթի տան հարցն է։ Այն բավականին երկար ժամանակ չի վերանորոգվել, կտուրի հարցը չի լուծվել, դրա հետևանքով ամբողջը քանդվել է»,- նշել է Հայկավանի վարչական ղեկավար Արմեն Մարդեյանը։

Հայկավանցիները պնդում են, որ գյուղ բերող ճանապարհի 7 կմ-անոց հատվածը ձնհալից հետո գրեթե անանցանելի է դառնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment