Պակիստանի անվտանգության ուժերը ձերբակալել են Իսլամաբադի մզկիթի վրա հարձակման կազմակերպչին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։ Ըստ The News-ի՝ ձերբակալվել են նաև նրա երեք հանցակիցները։
Հանցագործներին ձերբակալելու գործողությունը իրականացվել է հյուսիսարևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգում։ Իրավապահ մարմինների աղբյուրների համաձայն՝ հարձակման կազմակերպիչը կապված էր «Իսլամական պետության» հետ և վերապատրաստվել էր Աֆղանստանում։ Զինյալների ձերբակալության ժամանակ զոհվել է անվտանգության աշխատակից, ևս երեքը վիրավորվել են։
Փետրվարի 6-ին Իսլամաբադի ծայրամասում գտնվող շիական մզկիթի մոտ տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ Dawn-ի՝ զոհվել է առնվազն 31 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 169-ը։ Ըստ Geo հեռուստաալիքի՝ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է սարքը ուրբաթօրյա աղոթքի ժամանակ՝ մզկիթի մուտքի մոտ կանգնեցվելուց հետո։