Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Winline Ձմեռային գավաթի խաղարկության շրջանակներում «Կրասնոդարը» 3-0 հաշվով հաղթել է «Զենիթին»։
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Մոզես Կոբնան Դևիդը։ 54-րդ րոպեին աչքի է ընկել 18-ամյա Արտյոմ Խմարինը, իսկ երեք րոպե անց 17-ամյա Էլդար Հուսեյնովը ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել է 63-րդ րոպեին։
Ձմեռային մրցաշարի եզրափակիչ տուրում «Զենիթը» կմրցի ԲԿՄԱ-ի, իսկ «Կրասնոդարը» կհանդիպի մոսկովյան «Դինամոյի» հետ: