«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Տոտենհեմին»



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտենհեմին»։

Դիմակայությունն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 2։0 հաշվով։

​Հանդիպման բեկումնային պահը գրանցվեց 29-րդ րոպեին, երբ հյուրերը մնացին 10 հոգով․ դաշտից հեռացվեց Կրիստիան Ռոմերոն։ «Կարմիր սատանաները» թվային առավելությունն իրացրին 38-րդ րոպեին՝ Բրայան Մբեմոյի դիպուկ հարվածի շնորհիվ։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ Բրունու Ֆերնանդեշը կրկնապատկեց մանկունիացիների առավելությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

​Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» Մայքլ Կարիկի գլխավորությամբ տոնեց չորրորդ անընդմեջ հաղթանակը։ Թիմը վաստակել է 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։

​«Տոտենհեմը» շարունակում է ձախողումների շարքը ԱՊԼ-ում․ թիմը չի հաղթում արդեն 7 խաղ անընդմեջ (4 ոչ-ոքի, 3 պարտություն)։ «Խթանները» 29 միավորով 14-րդ տեղում են։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment