Մեծ Բրիտանիայի հարավ-արևելքում գտնվող Սուրեյ կոմսությունում դանակով հարձակման հետևանքով երեք ուսանող ստացել են մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է Mirror թերթը՝ հղում անելով ոստիկանությանը և համալսարանի ներկայացուցչին։
«Ուրբաթ օրը Սուրեյի Էգհեմ երկաթուղային կայարանում երեք տղամարդ ստացել են դանակային վնասվածքներ»,-գրում է պարբերականը։
Մոտ 30 տարեկան կասկածյալ տղամարդը ձերբակալվել է։ Տուժածներին, որոնք սովորում են Լոնդոնի համալսարաններից մեկում, ցուցաբերվում է բժշկական օգնություն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ընդհանուր առմամբ, տուժել է չորս մարդ։