Հայտնի են Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի զույգերը

Կայացել է Իսպանիայի գավաթի 2025/26 մրցաշրջանի կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը։

«Ատլետիկո» (Մադրիդ) — «Բարսելոնա»
«Ատլետիկ» (Բիլբաո) — «Ռեալ Սոսյեդադ»

Կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կանցկացվեն փետրվարի 10-12-ն ընկած ժամանակահատվածում, պատասխան խաղերը՝ մարտի 3-5-ը։

Մրցաշարի գործող գավաթակիրը «Բարսելոնան» է, որը նաև մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է։ Իր ակտիվում ակումբն ունի 32 գավաթ։ Երկրորդ տեղում Բիլբաոյի «Ատլետիկն» է (24 տիտղոս), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալը» (20 տիտղոս)։

Leave a Comment