Արաղչին հայտարարել է, որ հարձակման դեպքում Իրանը կհարվածի Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Al Jazeera հեռուստաընկերությանը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը հարձակում գործի Իրանի դեմ, ապա Թեհրանը պատասխան հարված կհասցնի Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

«Մենք հնարավորություն չունենք հարվածելու ամերիկյան տարածքին։ Եթե Վաշինգտոնը հարձակվի մեզ վրա, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող նրա ռազմաբազաներին»,-ասել է Արաղչին։

Նրա խոսքով՝ դա չի հանդիսանա հարձակում հարևան երկրների դեմ։

Leave a Comment