Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 20-րդ տուրում առաջատար «Ալ-Հիլալը», հյուրընկալվելիս 6-0 հաշվով հաղթել է «Ալ-Օխդուդին»։
Հանդիպման գլխավոր հերոսը դարձել է թիմի աստղային նորեկ Կարիմ Բենզեման, ով առաջին իսկ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
Այս հաղթանակից հետո Ֆիլիպո Ինձագիի թիմը վաստակած միավորների քանակը հասցրել է 50-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։