NYT. Ֆարերյան կղզիները ցանկանում են անկախանալ Դանիայից

Ֆարերյան կղզիները ցանկանում են անկախանալ Դանիայից, սակայն ներկայումս չեն ձգտում իրականացնել այդ նպատակը՝ համերաշխություն ցուցաբերելով Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, որի նկատմամբ հավակնություններ է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով ֆարերյան քաղաքական գործիչներին։

«Ֆարերյան կղզիների ղեկավարները հայտարարում են, որ չեն հրաժարվում ավելի մեծ ինքնավարության իրենց ձգտումից։ Նրանք նշում են, որ ցանկանում են ինքնուրույն առևտրային համաձայնագրեր կնքել օտարերկրյա պետությունների հետ և որ Դանիայի հետ գործող ներկայիս համաձայնագրի շրջանակում զրկված են միջազգային հարթակներում սեփական ձայն ունենալու հնարավորությունից։

Հաշվի առնելով Թրամփի սպառնալիքները Գրենլանդիայի վերաբերյալ՝ ոմանք կարող են կարծել, թե այժմ Ֆարերյան կղզիների համար հարմար պահ է զիջումներ կորզելու համար, քանի որ Դանիան հուսահատորեն փորձում է կանխել իր բազմադարյա թագավորության փլուզումը։ Սակայն մի շարք ֆարերյան քաղաքական գործիչներ հայտարարել են, որ չեն ցանկանում օգտագործել այդ լծակը և գործել ագրեսիվ կերպով՝ առնվազն այս պահին»,-ասվում է հրապարակման մեջ։

Leave a Comment