Ինչպես հաղորդում է The Touchline-ը՝ հղում անելով Marca պարբերականին, Մեսսին 100 տոկոսով որոշել է, որ ապագայում անպայման վերադառնալու է «Բարսելոնա»: Այնուամենայնիվ, դեռևս հստակ չէ, թե ինչ կարգավիճակով է նա ծրագրում իր վերադարձը հարազատ ակումբ։
Ներկայումս Մեսսին հանդես է գալիս MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում»: Նախորդ աշնանը ֆուտբոլիստը երկարաձգել էր պայմանագրի ժամկետը մինչև 2028 թվականի ավարտը։