«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը պատրաստվում է համալրել Գրոզնիի «Ախմատի» շարքերը։ Այս մասին հայտնում է Sport-Express-ը։
Գործարքը նախատեսված է վեց ամսով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Հաղորդվում է նաև, որ Գրոզնին ներկայացնող ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները հետագայում գնելու հնարավորություն կունենա։
Դեռ հունվարի սկզբին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ծառուկյանը միանալու է «Ախմատին» ձմեռային ուսումնամարզական հավաքներին։