Ի՞նչ է ուզում այսօր միջին վիճակագրական հայը` ուզում է ունենալ ուժեղ ղեկավար, խիստ, կարգ ու կանոնը պահող, փողոցային այս «բեսպրեձելին» վերջ տվող, «բարդակը» վերացնող, տնտեսությունից հասկացող ինչ-որ x տարիքի արդեն լուրջ մարդ: Այս մասին 5-րդ ալիքի եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Մարդիկ ուզում են նայեն՝ չամաչեն իրենց ղեկավարից, հասկանում եք, հեռուստացույցը մեր բնակիչների մեծ մասը անջատում է, երբ որ տեսնում է այդ պատկերները։ Ուզում են ղեկավար, որի համար չեն ամաչելու, որն ունի փորձ, որն ունի տնտեսական ահռելի գիտելիքներ կամ գիտելիքներ, որը թույլ կտա Հայաստանը հանել այս վիճակից ու ցանկալի է մարդ, որն ունի, այսպես կոչված, հաջողության պատմություն»,- նշել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։