Բրազիլական «Ֆլամենգոն» մտադիր է կոնկրետ քայլեր ձեռնարկել «Ռեալի» հարձակվող և իր սան Վինիսիուս Ժունիորին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկությունների՝ բրազիլական ակումբում քաջ գիտակցում են, որ չեն կարող մրցակցել «Ռեալի» կամ սաուդյան ակումբների առաջարկած ֆինանսական պայմանների հետ։ Այդուհանդերձ, «Ֆլամենգոն» մտադիր է պայքար մղել, շեշտը դնելով ֆուտբոլիստի և ակումբի միջև առկա հզոր կապերի վրա։
Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբը պատրաստ է 25-ամյա հարձակվողին առաջարկել «բացարձակ» կարգավիճակով վերադարձ։
Ինչ վերաբերում է «Ռեալի» դիրքորոշմանը, ապա մադրիդցիները հստակ նպատակ ունեն երկարաձգել պայմանագիրը բրազիլացու հետ մինչև նրա գործող համաձայնագրի վերջին տարին մեկնարկելը։ «Ռեալը» ոչ մի պարագայում չի դիտարկում իր առաջատարին անվճար բաց թողնելու տարբերակը։