07 Փետրվարի 2026, 11:48
Հայաստանի հավաքականի դրոշակակիրներ, գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Միլանում կայացած 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ծածանել են Հայաստանի եռագույնը։
Նշենք, որ Օլիմպիական խաղերը անցկացվում են փետրվարի 6-ից 22-ը՝ Միլանում, Կորտինա դ’Ամպեցոյում, Ֆիեմեում և Վալտելլինայում։ Հայաստանը խաղերին մասնակցում է հինգ մարզիկով՝ դահուկորդներ Միքայել Միքայելյան, Կատյա Գալստյան և Հարություն Հարությունյան, ինչպես նաև գեղասահքի զույգ Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին։
