7 փետրվարի 2026 – 10:20 AMT
PanARMENIAN.Net – Միլանում տեղի է ունեցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Հայկական պատվիրակության դրոշակակիրներն էին գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։
Արարողության գլխավոր հատվածը անցկացվել է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում, մյուս հատվածը՝ Կորտինա դ’Ամպեցո, Պրեդացո և Լիվինյո քաղաքներում։ Այն մեկնարկել է Լա Սկալայի պարողների ելույթով, որոնք ներկայանում էին որպես կենդանացած քանդակներ:
Այնուհետև բեմում հայտնվեցին իտալացի կոմպոզիտորներ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի և Ջակոմո Ռոսինիի հսկայական գլուխները:
Ելույթով հանդես է եկել հայտանի երգչուհի Մրայա Քերին, ինչպես նաև իտալացի հայտնի երգիչ Անդրեա Բոչելին:
Հայաստանը ձմեռային օլիմպիական խաղերին ներկայացնում է հինգ մարզիկ։ Դրոշակակիր գեղասահորդներից բացի պատվիրակության կազմում են դահուկավազքի ներկայացուցիչներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։
Հայ մարզիկներից առաջինն իրենց ուժերը կփորձեն դահուկորդները։ Փետրվարի 7-ին Կատյա Գալստյանը կմասնակցի 20 կմ սկիաթլոն մրցաձևին (դասական և ազատ ոճ), իսկ փետրվարի 12-ին՝ 10 կմ ազատ ոճի ինտերվալ մրցավազքին։ Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը կմասնակցի 20 կմ սկիաթլոն մրցաձևին (դասական և ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ազատ ոճի ինտերվալ մրցավազքին։
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին ուժերն է փորձելու հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջքի մրցումներում։
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի զույգը մասնակցելու է կարճ ծրագրի որակավորման փուլին փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրի ցուցադրությունը նշանակված է փետրվարի 16-ին։