«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գրենադա՝ Անկախության օր
Իռլանդիա՝ Սուրբ Մելի օր
Ճապոնիա՝ Հյուսիսային տարածքների օր
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1876 – ծնվել է թատրոնի հայ դերասան Իսահակ Ալիխանյանը։
1899 – առաջին շոգեքարշն է մտել Ալեքսանդրապոլ (Գյումրի)։
1910 – ծնվել է փիլիսոփա, մանկավարժ Մամիկոն Առուստամյանը։
1921 – ՀԽՍՀ ռազմգործժողկոմի տեղակալ Հովսեփ Լազյանի նախագահությամբ կազմակերպվել է Լոռու ռազմահեղափոխական կոմիտեն։
1922 – ծնվել է նկարիչ Մկրտիչ Սեդրակյանը։
1992 – Հայաստանում բացվել է ԱՄՆ-ի դեսպանատունը, որն առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն էր Հայաստանում։
2013 – վախճանվել է քաղաքական գործիչ, Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը։
2013 – վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը։
2019 – վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը․ նախագահը շարունակել է մնալ կալանքի տակ։
2022 – Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 8 ռազմագերի։
2024 – Երևանի ավագանին իր արտահերթ նիստում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին զրկել է Երևանի ավագանու անդամի մանդատից։
ԱՇԽԱՐՀ
953 – վախճանվել է հույն վանական, Օսիս Լուկա վանքի հիմնադիր, սրբադասված Լուկա Էլլադացին։
1324 – արագոնյան թագավոր Ալֆոնսոն գրավել է սարդինական Իգլեզիաս ամրոցը։
1478 – ծնվել է անգլիացի նշանավոր մտածող Թոմաս Մորը։
1783 – Ֆրանսիան և Իսպանիան դադարեցրել են Ջիբրալթարի պաշարումը։
1807 – տեղի է ունեցել Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտը։
1812 – ծնվել է անգլիացի գրող Չարլզ Դիքքենսը։
1832 – Լոբաչևսկին ներկայացրել է ոչ էվկլիդեսյան երկրաչափությունը։
1841 – ծնվել է ֆրանսիացի ինժեներ Օգյուստ Շուազին։
1845 – Բրիտանական թանգարանում փշրվել է Պորտլենդական գավաթը։
1847 – Ռուսաստանում առաջին անգամ կիրառվել է եթերային անզգայացում։
1882 – Չինաստանում ստեղծվել է Կրկնակի Վիշապի շքանշանը։
1920 – գնդակահարվել է Ալեքսանդր Կոլչակը։
1929 – ծնվել է Ալեխանդրո Խոդորովսկին։
1940 – կայացել է «Պինոկկիո» մուլտֆիլմի պրեմիերան։
1942 – Բանյա-Լուկայում իրականացվել է սերբերի զանգվածային սպանդ։
1950 – առաջին անգամ նավի տախտակամածին նստել է Ка-10 ուղղաթիռը։
1951 – Կորեայում իրականացվել է խաղաղ բնակչության զանգվածային սպանդ։
1954 – ծնվել է Դիթեր Բոլենը («Modern Talking»)։
1979 – վախճանվել է Յոզեֆ Մենգելեն։
1981 – վթարի է ենթարկվել «Տու-104» ինքնաթիռը, զոհվել է 52 սպա։
1984 – Բրյուս Մակկենդելսն առաջին անգամ դուրս է եկել բաց տիեզերք առանց ճոպանի։
2014 – Սոչիում բացվել են 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում