ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր գործադիր հրամանագրում վերահաստատել է Հնդկաստանի պարտավորությունը՝ դադարեցնել ռուսական նավթի ներմուծումը և անցնել ԱՄՆ-ից էներգակիրներ գնելուն։
«Հնդկաստանը պարտավորվել է դադարեցնել ռուսական նավթի ուղղակի կամ անուղղակի ներմուծումը, պարտավորվել է էներգետիկ արտադրանք գնել Միացյալ Նահանգներից և վերջերս շրջանակային համաձայնագիր է կնքել Միացյալ Նահանգների հետ՝ առաջիկա 10 տարիների ընթացքում պաշտպանական համագործակցությունը բարելավելու համար», – ասվում է Սպիտակ տան կողմից ուրբաթ օրը հրապարակված տեքստում։