Փետրվարի 7-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին մայրաքաղաքում կանխատեսվում է 6-8, երեկոյան՝ 3-5 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -1-ից 3 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -1-ից 2 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 0-4 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 8-11 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -2-ից +1 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-8 աստիճան։
Արմավիրում սպասվում է 6-8 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 0-3 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -1-ից 3 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 5 աստիճան։
