Օրվա ընթացքում էներգիան պահպանելու համար հինգ սննդամթերք է անվանվել



Life


Հարվարդի համալսարանի բժիշկները խորհուրդ են տվել ամենօրյա սննդակարգում ներառել սև շոկոլադ, բանան, հապալաս, խնձոր և չիլի պղպեղ: Այս սննդամթերքները, նրանց խոսքով, օգնում են պահպանել կենտրոնացումը և կայուն էներգիայի մակարդակը: Մասնագետների խոսքերը մեջբերում է Infobae-ն։


 


Մասնագետները խորհուրդ են տալիս սև շոկոլադը օգտագործել փոքր չափաբաժիններով: Այն պարունակում է սննդային մանրաթելեր, ինչպես նաև ֆլավոնոիդներ, կոֆեին և թեոբրոմին, որոնք օգնում են պահպանել զգոնությունը և ճանաչողական գործառույթը։


 



Մասնագետները նաև խորհուրդ են տվել բանանը ներառել սննդակարգում: Իրենց բնական շաքարների և բարդ ածխաջրերի շնորհիվ դրանք ապահովում են էներգիայի մատչելի աղբյուր։

 

Բժիշկները նաև խորհուրդ են տալիս պարբերաբար ուտել հապալաս, խնձոր և չիլի պղպեղ: Այս սննդամթերքները հարուստ են հակաօքսիդանտներով (մասնավորապես՝ անտոցիանիններով), որոնք օգնում են բարելավել ուղեղի արյան շրջանառությունը, աջակցել մտավոր պարզությանը և բարձրացնել մտավոր զգոնությունը: Խնձորը պարունակում է մանրաթել և վիտամին C, որոնք կայունացնում են էներգիայի մակարդակը և ամրապնդում իմունային համակարգը։

 

Կանաչ թեյը և պարզ ջուրը նախընտրելի ըմպելիքներ են։

 

«Կանաչ թեյը պարունակում է չափավոր քանակությամբ կոֆեին և L-թեանին, ամինաթթու, որը բարելավում է կենտրոնացումը՝ առանց անհանգստությունը մեծացնելու: Այն նաև պարունակում է կատեխիններ՝ հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են բջջային առողջությանը և նվազեցնում քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը», – նշում են Հարվարդի մասնագետները:





Leave a Comment