Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև զրույց մոտ ապագայում նախատեսված չէ։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, (զրույցը) նախատեսված չէ», – պատասխանել է Կրեմլի խոսնակը, երբ հարցրել են, թե արդյոք ամերիկացի առաջնորդի հետ զրույց նախատեսված է։
Փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում տեղի է ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Բանակցություններից հետո ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը համաձայնել են փոխանակել 314 ռազմագերիների։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները մտադիր են շարունակել հակամարտությունների կարգավորման շուրջ խորհրդակցությունները առաջիկա շաբաթներին։