Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են մարդկային օրգաններ գնող գործարարի • Tribune.am

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է մարդկային օրգաններ գնող գործարար։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է քաղաքի դատարանների Միացյալ մամուլի ծառայությունը։

Քննիչների տվյալներով՝ «Անաբիոզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնետեր Ստանիսլավ Մասլովը զբաղվել է շահագրգիռ անձանց համար մարմնի մարդկային մասերի իրացման անօրինական գործունեությամբ։ Նա իմացել է, որ Անդրեյ Կավեցկին զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական համալսարանի «Ալեքսանդրովսկայա հիվանդանոցի» պաթոլոգոանատոմիական բաժանմունքի վարիչի պաշտոնը և համոզել է նրան կաշառքի դիմաց իրեն և այլ անձանց տրամադրել մարմնի մասեր։ Յուրաքանչյուր գործարքը կազմել է առնվազն 500 հազար ռուբլի։

Մասլովը կալանավորվել է և նրան մեղադրանք է առաջադրվել։ Դատարանը նախնական կալանք է նշանակել։

Նախկինում հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում մարդկային օրգանների գնորդ է հայտնաբերվել։

Leave a Comment