Եվրոպայի ժողովուրդները վախենում են տարածաշրջանում սպասվող պատերազմից, և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) փորձում է կանխել այն։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
«Ոչ ոք չի կարող ժխտել, որ Եվրոպան անվտանգության խնդրի առջև է կանգնած», – ասել է նա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Եվրոպայի ժողովուրդները «նույնիսկ վախենում են սպասվող պատերազմից»։
«Սա ոչ միայն շարունակվող պատերազմ է, այլև սպասվող։ Հետևաբար, անվտանգության կազմակերպությունը, որը համաեվրոպական անվտանգության կազմակերպություն է, պետք է անի հնարավոր ամեն ինչ այս խնդիրները լուծելու համար։ Սա հենց այն է, ինչ մենք փորձում ենք անել», – ընդգծել է Սինիրլիօղլուն։ Նա հավելել է, որ «դիվանագիտության մեջ արդյունքները անմիջապես չեն լինում» և որ «անհրաժեշտ է համբերություն»։