Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները Մասկատում «շատ լուրջ» խորհրդակցություններ են անցկացրել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ և մտադիր են շարունակել բանակցային գործընթացը։ Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։
«Այսօր Մասկատում մեր միջնորդությամբ տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև շատ լուրջ բանակցություններ», – գրել է նախարարը X-ում: Նա նշել է, որ խորհրդակցությունները «օգտակար էին» և օգնել են «պարզաբանել ինչպես իրանական, այնպես էլ ամերիկյան կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև բացահայտել հնարավոր առաջընթացի ոլորտները»։
«Մենք մտադիր ենք կրկին հանդիպել համապատասխան ժամանակին, և արդյունքները ուշադիր կքննարկվեն Թեհրանում և Վաշինգտոնում», – նշել է ալ-Բուսաիդին։