Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նավթի արտահանման դեմ

Թեհրանի հետ Օմանում այսօր տեղի ունեցած անուղղակի բանակցություններից ժամեր անց՝ այսօր Վաշինգտոնը հայտարարեց Իրանի նավթի արտահանման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։

Սև ցուցակում ներառվել է 14 ստվերային նավատորմ, որոնք, ըստ Պետդեպարտամենտի, զբաղվել են իրանական նավթի, նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի տեղափոխմամբ։

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի առևտրով զբաղվող կամ նրանց հետ փոխկապակցված 15 կազմակերպությունների նկատմամբ։

Նախագահ Դոնալդ Թրամփը «հանձնառու է կրճատել իրանական ռեժիմի նավթի և նավթաքիմիական արտադրանքի անօրինական արտահանումը՝ վարչակազմի նկատմամբ առավելագույն ճնշման արշավի շրջանակներում», – հայտարարության մեջ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը։

Leave a Comment