Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա է հանձնվել

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ «վճռական բողոք է արտահայտվել» Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարության կապակցությամբ, և ռուսական կողմին համապատասխան նոտա է հանձնվել:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Զատուլինը տևական ժամանակ հանդես է գալիս Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, բացահայտ աջակցություն է ցուցաբերում անջատողականությանը, ինչպես նաև «փորձում է խեղաթյուրել» Բաքվում հայ գերիների նկատմամբ «դատավճիռները»:

Leave a Comment