ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև խորացող գործընկերային կապերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման և նոր ավիաընկերությունների հետ համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս և պայմանավորվել շարունակել քննարկումները։

Leave a Comment