Կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝ հրապարակայնորեն պահանջել Բաքվից հայ պատանդների անհապաղ ազատ արձակում. ԱՄՆ Հայ դատ

ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընդառաջ, հանձնախմբի համապատասխան էլեկտրոնային հարթակով սկսել է ամերիկահայության համայնքային մոբիլիզացիա։

Մասնավորապես, հետևյալ հղմամբ ամերիկահայությանն առաջարկվում է Վենսի գրասենյակ ուղարկել նամակ, որում մասնավորապես ասված է․ Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝ ·

-Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ և հրապարակայնորեն պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։ Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել վերջերս ազատ արձակված հայ գերիներին, նրանց իրավական ներկայացուցիչներին և դեռևս կալանքի տակ գտնվողների ընտանիքներին։

— Հանդիպել Հայաստանում տեղահանված արցախահայության ներկայացուցիչների հետ և հրապարակայնորեն աջակցել արցախահայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքին։ ·

-Կոչ անել Ադրբեջանին անհապաղ և անվերապահ դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։

— Կոչ անել Ադրբեջանին դադարեցնել Արցախի հազարամյակների հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության և քաղաքացիական սեփականության պղծումն ու ոչնչացումը։

Ձեր ձայնը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։ Ակնկալվում է, որ այս համակարգով փոխնախագահ Վենսի գրասենյակը կարող է ամերիկահայերի մի քանի տասնյակ հազար նամակներ ստանել։

 

 

Leave a Comment