Հարավային Կովկասի խաղաղությունը մեծ նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Իրանի համար. Ալիև

Հարավային Կովկասի խաղաղությունը մեծ նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Իրանի համար. Ալիև

Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանական պետական APA գործակալությունը հաղորդում է, որ Ալիևն, ընդգծելով, որ աշխարհի շատ մասերում ներկայումս տեղի են ունենում պատերազմներ և հակամարտություններ, հայտարարել է, որ Հարավային Կովկասում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել՝ վստահություն հայտնելով, որ դա մեծ նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանին սահմանակից Իրանի համար։

«Մենք խաղաղություն ենք ուզում ամբողջ աշխարհում՝ առանց արյունահեղության, առանց պատերազմների», – ասել է Ալիևը։

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով և պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ լարվածության կարգավորման գործում։

Նասիրզադեն հայտնել է, որ երկիր է ժամանել Իրանի նախագահի հանձնարարությամբ, ընդգծելով, որ Մասուդ Փեզեշքիանը մեծ նվիրվածություն է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։ Նա նաև նշել է, որ Իրանի նախագահը մեծ գոհունակությամբ է հիշել Ադրբեջան կատարած իր այցելությունները, այդ թվում՝ Ստեփանակերտ։

Leave a Comment