Ռուբիո. Զենքի վերահսկողությունը պետք է լինի բազմակողմանի հարց

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ զենքի վերահսկողությունը պետք է դառնա բազմակողմանի հարց, և Չինաստանը պետք է ներգրավված լինի: Այս մասին ասվում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հոդվածում, որը տարածել է Պետդեպարտամենտը:

«Նախ, զենքի վերահսկողությունը այլևս չի կարող լինել երկկողմանի հարց Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև: Ինչպես նախագահը հստակեցրել է, այլ երկրներ, մասնավորապես՝ Չինաստանը, նույնպես պատասխանատվություն ունեն ապահովելու ռազմավարական կայունությունը: Մենք հստակ ձևակերպել ենք մեր չափանիշները և չենք հրաժարվի դրանցից՝ զենքի վերահսկողություն իրականացնելու համար: Ռուսաստանը և Չինաստանը չպետք է ակնկալեն, որ Միացյալ Նահանգները անգործ կմնա, մինչ նրանք հրաժարվում են իրենց պարտավորություններից և ընդլայնում են իրենց միջուկային ուժերը», – գրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Leave a Comment