«Ողջո՛ւյն, Կեսա՛ր, մահվան գնացողները ողջունում են քեզ»։ Ըստ պատմիչ Սվետոնիոսի, այս արտահայտությունը արել են նավամարտի դատապարտված գերիները Կլավդիոս կայսեր առջև, որպեսզի շարժեն կայսեր գութը․․․
Այսօր էլ, աշխարհի առաջնորդների գերակշիռ մասը նմանվում է նավամարտի դատապարտված գերիներին, ովքեր փորձում են շահել ժամանակակից Կլավդիոս կայսեր գութը։
Նույնը ներքին քաղաքականության մեջ՝ իրենց արվեստագետներ, մտավորականներ, գործարարներ, և այլն, համարողների գերակշիռ մասը ներքին Կլավդիոս կայսեր գութը շարժելու համար կրկնում է․ «Ave, Caesar, morituri te salutant»։
Արա Պողոսյան, քաղաքագետ