Վերաքննիչ դատարանն այսօր՝ փետրվարի 6-ին հրապարակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը վերացնելու փաստաբանների միջնորդության վերաբերյալ իր որոշումը։ Դատարանի որոշմամբ Սրբազանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և բացակայելու արգելք։
Նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով արքեպիսկոպոսի վիճակը, նրա առաջիկա երկրորդ վիրահատությունը և վիրահատությունից հետո քրեակատարողական հիմնարկ վերադառնալու հետ կապված վտանգները։
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, իբրև թե, իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։