Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու բնակելի շենքում մի տղամարդ մի քանի անգամ կրակել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի վրա։
Նա հոսպիտալացվել է, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Քննչական կոմիտեին։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոյի խոսքով՝ փետրվարի 6-ին դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից:
Գեներալը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքներով։
Վլադիմիր Ալեքսեևը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալն է։