Կենդանիներ, որոնք անհետացան մարդկանց պատճառով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մարդկության զարգացման հետ մեկտեղ աշխարհը փոխվել է, սակայն այդ փոփոխությունների գինը հաճախ վճարել են կենդանիները։ Որոշ տեսակներ չեն կարողացել հարմարվել մարդու գործունեությանը՝ որսին, անտառահատմանը, բնակավայրերի ոչնչացմանը և կլիմայական փոփոխություններին։ Արդյունքում նրանք ընդմիշտ վերացել են Երկրի երեսից։

Դոդոն աշխարհի ամենահայտնի անհետացած կենդանիներից է։ Այն ապրել է Մավրիկիոս կղզում և երկար ժամանակ չի ունեցել է բնական թշնամիներ, ինչի պատճառով չէր վախենում մարդկանցից։ 17-րդ դարում մարդիկ զանգվածաբար որսացել են դոդոյին, ոչնչացրել նրա միջավայրը և կղզի են բերել այլ կենդանիներ։ Արդյունքում դոդոն ամբողջությամբ անհետացել է ընդամենը մի քանի տասնամյակում։

Ավելի քան 600 000 դոլար. Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել դոդո անհետացած  թռչնի կմախքը

Թասմանյան վագրը կամ թայլասինը ևս մարդու զոհ դարձած կենդանիներից է։ Այն բնակվել է Ավստրալիայում և Թասմանիայում։ Մարդիկ այն համարել են վտանգավոր գիշատիչ և երկար տարիներ կազմակերպել են նպատակային որս։ Բնակավայրերի կրճատումն ու հիվանդությունները ևս իրենց ազդեցությունն են ունեցել, և 1936 թվականին մահացել է վերջին հայտնի թասմանյան վագրը։

Тасманский тигр: история и факты - Vkurse

Հսկա մամոնտները հազարավոր տարիներ շրջել են Երկրի վրա, սակայն մարդու հայտնվելը ճակատագրական է դարձել նրանց համար։ Մարդիկ որսացել են մամոնտներին՝ մսի և կաշվի համար, իսկ կլիմայի փոփոխությունները ավելի են արագացրել նրանց վերացումը։ Վերջին մամոնտները անհետացել են մոտ 4 հազար տարի առաջ։

Մամոնտ - Վիքիպեդիա

Քվագգան զեբրայի ենթատեսակ էր, որը բնակվել է Հարավային Աֆրիկայում։ Այն հեշտությամբ ճանաչելի էր՝ մարմնի մի մասը զեբրայի նման էր, մյուսը՝ ձիու։ Մարդիկ քվագգան զանգվածաբար ոչնչացրել են մսի և կաշվի համար, իսկ 19-րդ դարի վերջում կենդանին ամբողջությամբ վերացել է։

Зебра квагга (лат. Equus quagga)

Այս կենդանիների պատմությունները հիշեցում են, որ մարդու գործողությունները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ բնության համար։ Այսօր էլ բազմաթիվ տեսակներ կանգնած են անհետացման եզրին, և անցյալի սխալները չկրկնելու պատասխանատվությունը կրկին մարդու վրա է։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am

Leave a Comment