Վարդան Ղուկասյանը հեռացվեց նիստերի դահլիճից՝ Դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով

Հակակոռուպցիոն քրեական դատարանում Լևոն Պետրոսյանի նախագահությամբ անցկացվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ դատական նիստը։

Վարդան Կոլյայի Ղուկասյանը մեղադրվում է այն բանում, որ նա, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000 (չորս միլիոն) ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրողի ներկայացուցիչ Գորիկ Գրիգորյանը, մեղադրյալ Վարդան Ղուկասյանը, նրա պաշտպաններ Զարուհի Փոստանջյանը, Արամայիս Հայրապետյանը, Հովհաննես Ղարաքեշիշյանը։

Նիստի ընցաթքում Վարդան Ղուկասյանը ցանկություն հայտնեց ելույթ ունենալ։ Ելույթի ընթացքում Ղուկասյանը մի քանի անգամ զգուշացում ստացավ Դատարանի կողմից, ի վերջո նա դուրս հրավիրվեց դատական նիստերի դահլիճից: Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment