ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է գերմանական KFW բանկի ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Յենս Հագենին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը։

Քննարկվել են բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագրի ընթացքը։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և ընդգծել իրականացվող Ծրագրի կարևորությունը ոչ միայն Հայաստանի էներգահամակարգի, այլև տարածաշրջանանային ինտեգրման հարցում։

Երկուստեք կարևորվել է 2025թ․ ընթացքում Ծրագրի շրջանակներում գրանցված հաջողությունները և դրանց նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել բարձր մակարդակի փոխգործակցությունը՝ Ծրագրի շրջանակներում առաջիկա խնդիրներին առավել օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով։

Leave a Comment