11:13 06.02.2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են աշխատանքների որակի ապահովմանը, սահմանված ժամկետների խստիվ պահպանմանը, ինչպես նաև պատմամշակութային […] …
10:49 06.02.2026
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 6-ին
SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 377 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 379 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: …
10:41 06.02.2026
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Դարբնիկ , Զորակ, Դաշտավան գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: …
23:34 05.02.2026
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ …
23:20 05.02.2026
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սյունիք-Տաթև ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […] …