Բաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Բաքվի դպրոցներից մեկում  աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Զինված միջադեպը տեղի է ունեցել Բաքվի Բինագադինի շրջանում գտնվող ուսումնական հաստատությունում: 10-րդ դասարանի աշակերտը կրակ է բացել ուսուցչուհու ուղղությամբ

Վիրավոր դասախոսը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Հաղորդվում է, որ աշակերտը գործողությունն իրականացրել է որսորդական հրացանով։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրան և առգրավել նրա որսորդական հրացանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment