Դատավոր Կարեն Ֆարխոյանի անուն-ազգանունը ժամանակավորապես հանվել է գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից․ ԲԴԽ որոշում

Iravaban.net ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-12-Ո-11 որոշումը, որով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի անուն-ազգանունը ժամանակավորապես հանվել է գործերի բաշխման ցանկից։ 

Որոշման հիմքերը և բովանդակությունը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել`քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, ինչպես նաև նույն դատարանի նախագահի պաշտոնակատարի համաձայնությունը։

Որոշումը կայացվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 94-րդ հոդվածի  1-ին մասի համաձայն։

Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները   

Ըստ ԲԴԽ որոշման`     

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ 2026 թվականի փետրվարի 12-ից օգոստոսի 12-ը ներառյալ:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ 2026 թվականի փետրվարի 12-ից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

            

 

Leave a Comment