ԲԴԽ-ն դատավոր Նշան Խաչատրյանի համար սահմանեց նվազեցված ծանրաբեռնվածություն՝ 90% տոկոսաչափով

Iravaban.net ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ -12-Ո-11 որոշումը, որով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասաության դատարանի դատավոր Նշան Խաչատրյանին բաշխվելիք գործերի համար սահմանվել է առանձին տոկոսաչափ։

Որոշման հիմքերը և բովանդակությունը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կայացրել է՝ քննարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նշան Խաչատրյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և նույն դատարանի նախագահի համաձայնությունը

Որոշումը կայացվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի։

Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները

Ըստ ԲԴԽ-ի որոշման՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նշան Խաչատրյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 90%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2026 թվականի փետրվարի 6-ից փետրվարի 27-ը ներառյալ:

Որոշման ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ 2026 թվականի փետրվարի 6-ից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

   

Leave a Comment